Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

քաղաքական

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է : Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ  տոնի առթիվ:  

Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։   

Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։
 
Հայաստանը՝ հաղթանակ է:
Հայաստանը՝ խաղաղություն  և արժանապատվություն է»: