Թանկյանը, Քարդաշյանը, Շերը կոչ են անում միանալ «Teach For Armenia» նախագծին․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ամերիկահայ հեռուստաաստղ Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը և մի շարք այլ հայտնի ամերիկահայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։

«Հինգշաբթի՝ մայիսի 6-ին, «Teach For Armenia»-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծման աշխատանքին»,- նշված է այդ թեմայի շրջանակում տարածված պրոմո-հոլովակի մեկնաբանություններում։

«Ղեկավարելու, ոգեշնչելու, վերականգնելու իմ հերթն է։ Հույս ստեղծելու իմ հերթն է։ Ձեր հերթն է աջակցելու ուսանողներին Հայաստանում և Արցախում»,- ասում են հայտնի ամերիկահայերը։ 

--00—ԼՄ