Արցախում մեկնարկել է ռիսկային խմբերում աշխատող անձանց կամավոր պատվաստումը «Սպուտնիկ V»-ով 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1

Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է՝ հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «SPUTNIK-V» ենպատվաստանյութով, հայտնում է ԱԻՊԾ-ն։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։

Ծառայողներին այնուհետև տրվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշված է պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:

«Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով», - նշված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս