Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է, որ վերացվի Արցախի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ղազանչեցոց

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը: Այս մասին ասվում է ՀԱԵ Արցախի թեմի տարածած հայտարարության մեջ.

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործընթացը կասեցնելու համար»,-նշում են թեմում:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս