Ադրբեջանը ռուսական զորքի դեմ սադրանքների է պատրաստվում, հակառուսական տրամադրություններ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ադրբեջանին հիմա էլ Արցախում ռուսական զորքերի ներկայությունն է անհանգստացնում։ Բաքվում պահանջում են՝ ռուսները պետք է հեռանան Արցախից։ 

«Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից։ Նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,-այս մասին Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ ասել են ադրբեջանցիները։

Հակառուսական ակցիայի մասնակիցները թշնամի են համարում ոչ միայն հայերին, այլև ռուսներին։
Վերջին օրերին հակառուսական տրամադրություններն ավելի ու ավելի են ակտիվանում Բաքվում։

Փորձագետները համոզված են՝ այսպես ադրբեջանական իշխանությունը ռուսական զորքի դեմ սադրանքների հող է պատրաստում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ