Դատավոր Շահվերդյանին հանձնարարված է բավարարել Մեղրու քաղաքապետի կալանքի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ղազինյան

Դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր՝ 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի խոսքով՝ հաշվի առնելով անհապաղ դատական նիստ նշակելու պահանջի չպահպանումը, կարելի է ենթադրել, որ նրան հանձնարարված է բողոքը և կալանքի միջնորդությունը քննել միաժամանակ։

«Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։

Ուզում եմ, որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը՝ կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։

Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում», - գրել է իրավաբանը։

--00—ՄՀ