Խուլիգաններ են վարչապետին հայհոյողները. իրավապահները նրանց հետևից պետք է գնան. Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

«Ես լրահոսից տեղեկացա, որ վարչապետի` Սյունիք այցի ընթացքում, ինչ-որ խուլիգաններ հայհոյել են նրան։ Դա ոչ թե սյունեցիներն էին իրենց վերաբերմունքն արտահայտում վարչապետի նկատմամբ, այլ կոնկրետ մարդիկ խուլիգանություն էին անում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ այդ արարքով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և պարզեն՝ կա արդյո՞ք խուլիգանություն, թե՝ ոչ։ Հովակիմյանը նշել է, որ առհասարակ նման երևույթները պետք է Հայաստանում չլինեն՝ անկախ այն հանգամանքից, թե ում նկատմամբ են դրսևորվորվում։

Նրա բնութագրմամբ՝ խուլիգանությունը չի կարելի որակել որպես քաղաքական հայացքների արտահայտում կամ բողոք:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի Փաշինյանի հետ միաժամանակ Սյունիքում գտնվելու հանգամանքին, Ալիևի վերջին հայտարարություններին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: