Ամբողջ կյանքները ընտրություն են կեղծել և մեզ մեղադրում են ավանսով ընտրություն կեղծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

20 տարի ընտրություն կեղծած մարդիկ այսօր ասում են՝ եթե իրենք չկազմակերպեն ընտրությունները, չեն մասնակցի։ Ի՞նչ է սա նշանակում, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կենսագրության ընթացքում, ողջ գործունեությամբ միտված են եղել ընտրակեղծարարությանը, եկել են, մեզ ավանսով մեղադրում են, թե մենք կկեղծենք ընտրությունները։ Ղալաթ են արել այդպիսի բան ասողները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Մենք չենք կեղծի և թույլ էլ չենք տա, որ որևէ մեկը ընտրություն կեղծի կամ ընտրակաշառքով ընտրողի կամքի վրա ազդի։ Այն պահին, երբ ընտրողը մեր օգտին չի քվեարկի, կորոշի, որ մենք իշխանություն չպետք է լինենք, մենք չենք լինի իշխանություն, վերջ։ Բայց դա ընտրողը պետք է որոշի, ոչ թե ինչ-որ մեկը կամ ոմանք»,- նշել է Հովակիմյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմության գործելաոճին, Ռոբերտ Քոչարյանի շուրջ հնարավոր դաշինքի ձևավորմանն ու ներքաղաքական օրակարգի այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։