Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Սպենդիարյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

Արձան

Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի Ոստիկանություն։

--00—ՄՀ