ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Интерфакс»-ին, որի շրջանակում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։
Ըստ Փաշինյանի՝ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժել է հենց Թուրքիան։ Ավելին, Փաշինյանն ընդգծել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում, երբ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով ԼՂ հակամարտության գոտի:
«Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - ասել է Փաշինյանը:
--00—ԼՄ