ՀՀ-Թուրքիա հարաբերության հիմք կլինի, եթե Թուրքիան վերացնի հայերի հանդեպ թշնամանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Թուրքիան ցույց է տվել, որ ինքը թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հանդեպ։ ՀՀ-Թուրքիա հարաբերության հիմք կլինի, եթե այդ երկիրը փոքր քայլերով վերացնի հայերի հանդեպ իր թշնամանքը: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողների այն դիտարկմանը, թե իշխանական պաշտոնյաների կողմից ազդակներ են ստացվում Թուրքիայի հետ բարեկամություն անելու մասին, Մակունցը նկատել է․ «Որևէ մեկը չի նշել Թուրքիայի հետ բարեկամանալու մասին․ Միքայելյանը պարզապես արձագանքել է լրագրողի հարցին։ Ներկայումս մենք փորձում ենք դիրքավորվել կամ վերադիրքավորվել՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների համաձայն։ Մեր թիմն անելու է ամեն բան, ազգային ինքնության պահպանման համար»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ