Քերոբյանն Ուզբեկստանում կմասնակցի ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

քերոբյան

Ապրիլի 4-7-ը Ուզբեկստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը և «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:

Տաշքենդ կմեկնեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը: Այդ մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

--00—ԼՄ