Դուք միջազգային իրավունքն էլ ձեր մեկնաբանությամբ սխալ կհանեք․ Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Տարոն Սիմոնյան

Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից, ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Շարունակեք նույն կերպ, «պետական» այրեր, պետք չէ սահմանների հետ կապված միջազգային իրավունքի ոլորտին տիրապետող մարդ ընդգրկել։ Հանկարծ կհամարձակվի պնդել, որ միջազգային իրավունքով կարելի և պետք է հիմնավորել, որ Սյունիքում հանձնած տարածքները մեր ինքնիշխան և կենսական նշանակության տարածքներն են և չեն կարող հանձնվել այլ պետությանը։
Չնայած դուք միջազգային իրավունքն էլ ձեր մեկնաբանությամբ սխալ կհանեք», - նշել է պատգամավորը:

 --00—ՄՀ