Տևական դադարից հետո ազգային հավաքականը հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

սպորտ

Տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ: 

Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց: 

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Դա նշանակում է, որ այդ կոդով հնարավոր է միայն մեկ անձի մուտքը մարզադաշտ: 

Հորդորում ենք խուսափել սոցիալական հարթակներում դրանց հրապարակումից, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցելուց՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- հայտնում են ՀՖՖ-ից: 

Հայաստան-Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, Հայաստան-Ռումինիա խաղը՝ մարտի 31-ին:  

--0--ԿԿ