Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի առցանց վաճառքը սկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

տոմսեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը:

Հյուսիսային, Հարավային տրիբունաներ - 3000 դր.

Արևելյան տրիբունա- 6000-7000 դր.

Արևմտյան տրիբունա- 12000-15000 դր.

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո:

Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

--00--ԱԹ