ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մարտի 15-31-ն արձակուրդում է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News     

ՄԻԵԴ

Վարչապետի որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն արձակուրդ է գնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2021 թվականի մարտի 15-31-ը ներառյալ», - նշված է որոշման մեջ:

 --00—ՄՀ