Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

22

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Ռուսլան Բիչուրինի հետ, սակայն 0:8 հաշվով ցավալի պարտություն է կրել, փոխանցում է armsport.am-ը։

Եթե Բիչուրինը դուրս գա եզրափակիչ, Սլավիկը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք՝ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցել էր Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ ընդամենը երկու րոպեում (12:4):

--00—ԼՀ