Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News     

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը, մինչդեռ «ուժի իրավունքով» բանակը պետք է կալանավորեր Հայրենիքը դավաճանած թուրքական գործակալներին։

Այս կռվում պայմանները շատ դաժան են. կամ դու ես անում, կամ քեզ են անում։

Աշխարհում 3000 տարի ոչնինչ չի փոխվել և ուժը շարունակում է ծնել իրավունք, իսկ հաղթողներին դեռ չեն դատել։

Հապաղելը կլինի հազարապատիկ անգամ ցավոտ ու ծանր . . .

Հ,Գ, «Այստեղ ի՞նչն է կարևոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» . . .»։

--00—ՄՀ