Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական բանակի մասին իրենց իսկ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ազիկ

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի եղել:

Մասնավորապես, պատասխանելով համատեղ թյուրքական բանակի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը պատասխանել է. «Մենք շատ համաձայնագրեր ենք կնքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այդ թվում և պաշտպանական արտադրության ու ռազմական աջակցության վերաբերյալ: Այդ համաձայնագրերի շրջանակում մեծ աշխատանք է տարվում, այդ թվում և՝ համատեղ զորավարժություններ: Սակայն մեր հիմնական կարգախոսն է, ինչպես ասել էր Հեյդար Ալիևը, «մեկ ազգ, երկու պետություն»: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում»:

--00--ԱԹ