Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է Բանակի հրամկազմի հետ։ Times.am-ին հայտնի են դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ։

Նախ նշենք, որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։

--0--ԿԿ