Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ինքնաբացարկ

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին խորհրդարանի՝ մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ 3 թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է 3 թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասել է Միրզոյանը, ապա հավելել, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

--00—ԼՄ