Վճռաբեկ դատարանում թափուր տեղի համար ԲԴԽ-ն 3 դատավորի թեկնածություն է առաջադրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուների առաջադրման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները»,- ասված է խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:

--00—Մ