Իրավիճակի մեղավորը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության շրջակայքում հավաքված մեծաթիվ ոստիկանների լուսանկարը։

«Եթե իշխանությունները հայրենիքը սիրեին ու պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտվի, հազարավոր զոհեր չէինք ունենա, հայրենիք չէինք կորցնի։

Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել»,-գրել է Իշխան Սաղաթելյանը։

--00—ԼՄ