Հունվարի 15-ին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

հասարակական

«Հայրենիքի փրկության շարժումը» նախաձեռնել է մարզային այցելություններ:

«Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ», - նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս