«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Սաղաթելյան

Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժում»  նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք»,-ասաց Սաղաթելյանը:

Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:

 --00—ՄՀ