ՀՀ-ն հարևանների համամետ COVID-19-ից մահերի ամենափոքր թիվն ունի․ Թուրքիան տվյալը թաքցնում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

կովիդ

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել:

Հայաստանում հարևան երկրների համեմատ գրանցվել է վարակվածների և մահերի ամենափոքր թիվը։ Վարակակիր երկրների ցանկում 67-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 170,011 է, որից 161,790-ն արդեն ապաքինվել է, այս պահին ակտիվ վարակակիր է 5,063 մարդ։

Հարևան երկրների համեմատ Թուրքիան վարակվածների ամենամեծ թիվն ունի, աշխարհի երկրների ցանկում մտնում է տասնյակի մեջ, 9-րդն է։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հատել է 2,6 միլիոնը. այս պահին երկրում կա 2,616,600 վարակակիր, որից ապաքինվել է 2,504,050 մարդ, այս պահին ակտիվ վարակակիր է 84,729 մարդ։

Իրանը աշխարհի երկրների ցանկում արդեն տևական ժամանակ է շարունակում է մնալ 15-րդ հորիզոնականում։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հատել է 1,558,159-ը, որից ապաքինվել է 1,331,162 մարդ, այս պահին ակտիվ վարակակիր է 59,341 մարդ։

Հարևան երկրներից վարակվածների թվով երրորդ տեղում է Վրաստանը․ երկրում կա 267,701 վարակակիր, որից 260,597-ը ապաքինվել է, ակտիվ վարակակիր է 3,698 մարդ։ Աշխարհի երկրների ցանկում Վրաստանը 49-րդ հորիզոնականում է։

Չորրորդ տեղում է Ադրբեջանը։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 232,829 է, որից 227,472-ը արդեն ապաքինվել է, ակտիվ վարակակիր է 2,164 մարդ։

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը 3158 է, Ադրբեջանում՝ 3193, Վրաստանում՝ 3406, Իրանում՝ 8017, իսկ Թուրքիան մահերի թվի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակում, թաքցնում է։ Նկատենք, որ հարևան երկրների համեմատ Հայաստանն այս պահին ունի վարակվածների և մահերի ամենափոքր թիվը։

Նշենք, որ փետրվարի 19-ի՝ ժամը 16։30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 110,929,537է, որից 2,454,517-ը մահացել է, 85,871,690-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 22,601,509 է, որից 95,457մարդ կամ 0,4 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ