Իմ պատճառով Ծառուկյանին էին հետապնդում, եթե ԲՀԿ-ն տյունինգ ա անում՝ իրա ցավն էլ տանեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Գիտեք՝ իմ սուր ելույթներից հետո իմ գիշերները անհո՞գ են անցել, ինձ զանգել են՝ ինչի՞ սենց բան ասեցիր, էս գրառումդ ճիշտ չի, և այլն։ է հետո՞, ես երբեք որևէ մեկի անձը վիրավորելու նպատակ չեմ ունեցել և չունեմ, ես հարգել եմ ու հարգում եմ Գագիկ Ծառուկյանին՝ որպես մարդ, որպես ընտանիքի ղեկավար, բայց ես նախընտրեցի իր հետ պահել ավելի շատ ընկերական հարաբերությունները, քան քաղաքական, որովհետև իմ հայտարարություններով նաև նրան էին հետապնդում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Որոշ շառլատաններ ասում էին՝ իբրև իմ պատճառով են նաև Ծառուկյանին հետապնդում, ես էլ ասեցի, եթե իմ պատճառով են հետապնդում, ես ձեզ ազատում եմ այդ պատճառից, բայց ես ի՞նչ եմ խոսել, ոչ իմ անձնական, ոչ էլ ազգականներիս շահից եմ խոսել, ես՝ որպես պետական, քաղաքական գործիչ, բարձրացրել եմ իմ ժողովրդին և պետությանը հուզող հարցերը»,- նշել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի, ինչպես նաև խոսել իր ապագա քաղաքական գործունեությունից և որոշ ուժերի հետ հնարավոր համագործակցությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ