Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 16-20-ը՝ որոշ շրջաններում տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

 

նկար
Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25 մ/վ, իսկ 17-ին` 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ 

նկար
Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ի և 20-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝ թաց ձյուն:

նկար

 

--00—ԼՄ