Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

անձրև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

աղյուսակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

աղյուսակ1

--00--ԱԹ