ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել է երկրաշարժի սպառնալիքի հերքման հաղորդագրություն:
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- հայտնում են ԱԻՆ-ից:
Ավելի ուշ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը գրել է.
«Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»:
--00--ԱԹ