Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

հֆֆ

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները: Այս մասին  հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003թ. ծնվածներ)  հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, ով նախկինում  ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002 թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որն իր ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականն իր ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. հոկտեմբերին:

ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում  ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի  գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:

--00—ՄՀ