Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին․ ֆուտզալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

ֆուտզալ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ: Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020 թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում՝ նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին՝ Հայաստանում։

   --0—ՄՀ