Գաղտնի գործընթաց է գնում կոնկրետ հարցերի շուրջ․ այո՛, ՀՀ-ում առկա է հակառուսականության գիծ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Առաջինը՝ բանավոր պայմանավորվածություններն իրավական ուժ չունեն, երկրորդը՝ միջանկյալ թղթերը վերջնական փաստաթղթեր չեն։ Սեղանին կան քարտեր, որոնք խաղարկվում են, այդ քարտերից մեկը ռազմագերիներն են, մյուսը՝ զորքերի տեղակայումը, երրորդը՝ թուրքական մշտադիտարկման կենտրոնը և այլն։ Մենք ինքներս էլ տեսնում ենք թե ինչպես է այս ամենը փոխվում մեր աչքերի առջև: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ մեր իշխանությունները գուցե ինչ-որ բան թաքցնում են, գուցե ինչ-որ բան չեն ասում ամբողջությամբ, բայց բանակցային գործընթաց կոնկրետ հարցերի շուրջ չի կարող չլինել, և այս բանակցություններում փոխզիջումներ են տեղի ունենում, որտեղ հայկական կողմն ունի ամենաթույլ դիրքերը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այդ թվում իշխանության պահվածքին, արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին և թեմային առընչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս