Ընդդիմությունը չի կարող հաղթել այս իրավիճակում, Քոչարյանը տաք է պահում ընդդիմադիր կրակը. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Այս խորհրդարանն ավելի լավն է քան նախորդը, որովհետև անցածն արտացոլում էր ոչ թե հասարակությանը, այլ այն տրամադրությունները, որոնք ուներ հասարակությունը 2018-ի հեղափոխությունից հետո: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, գործող ԱԺ-ն արտացոլում է այն պառակտված հասարակությունը, որն ունենք, այն է՝ մի մասը չեն ընդունում մյուսներին, և հակառակը, այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք խորհրդարանում:

«Քաղաքականությունը վերածվել է տրոլինգի․ դու՛ ես մեղավոր, չէ՛, դու ես մեղավոր, դու՛ ես հիմար, չէ դու ես հիմար։ Այս ուժերը եկան իշխանության՝ մեկը մյուսին հերքելով»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հանրահավաքին՝ բանախոսը նշել է, որ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող հաղթել, և այսպիսի միջոցառումներով ու հայտարարություններով փորձ է արվում տաք պահել ընդդիմադիր կրակը:

Հաղորդմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ի շուրջ ստեղծված արտաքին վիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում: