Էրդողանը, Սյունիքի վրա հարձակվելով, կբախվի ռուսական ատամներին, չեմ կարծում՝ նրան ձեռնտու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

«Հաշվի առնելով հայկական կողմի և՛ բանակային ներուժը, և՛ աշխարհագրական այն դիրքը, որը կա պատերազմից հետո, գուցե տեխնիկապես հնարավոր է, նույնիսկ ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին հարձակվել Սյունիքի վրա այսօր, բայց քաղաքականապես չեմ կարծում, թե այս պահին այդպիսի բան հնարավոր է, որովհետև ստիպված կլինեն բախվել ռուսական ատամներին, իսկ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար թե դա շահեկան լինի Էրդողանին ու Ալիևին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ փոխարենը կտեսնենք նյարդայնացնող քայլեր, մկանների ցուցադրություն։

«Դրանցից են նաև այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները»,-նշել է Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ընդդիմության հանրահավաքային պայքարին, իշխանության հակաքայլերին, հանրության պասիվությանն ու արտաքին ուժերի հնարավոր միջամտությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս