Քննարկվել է ՀՀ-ի և UNWTO-ի միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

․

Փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։

ՀՀ դեսպանը շնորհավորել է Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել նրան։

Դեսպան Վ․Կարմիրշալյանն ու Զ․ Պոլոլիկաշվիլին քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու, Հայաստանին զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները։

--00--ԱՀ