ՀԱՊԿ-ում ութ խոշոր զորավարժություն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ծրագրում է 2021 թ. անցկացնել մինչև ութ խոշոր զորավարժություններ, որոնց մեծ մասը` Տաջիկստանի տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ես կարող եմ ասել միայն խոշոր զորավարժությունների մասին. այդպիսիք 8-ն են»,- ասել է Զասը:

Գլխավոր քարտուղարի խոսքով` զորավարժությունների մեծ մասն անցկացվելու է Տաջիկստանի տարածքում, քանի որ 2021 թ. այդ երկիրն է նախագահում ՀԱՊԿ-ում: Մասնավորապես, խոշոր զորավարժություններ են նախատեսված օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, հետախուզական ուժերի և միջոցների մասնակցությամբ:

Զասը հայտնել է, որ զորավարժությունների մեծ մասը նախատեսված է անցկացնել տարվա երկրորդ կեսին` հավելելով, որ ՀԱՊԿ-ը հաշվի է առնում այն ռիսկերն ու իրավիճակները, որ առաջանում են զորավարժությունների մասնակիցների առաջ` կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

--00--ԱԹ