Փաշինյանն Իրանի հետ դիվանագիտական բոլոր կետերը կազմաքանդել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ տարածաշրջանային այցին ու նրա հայտարարություններին, մասնավորապես, թե Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, նշել է, որ դա խոսում է Իրանի հետ հարաբերությունների տապալման մասին:

24News-ի հետ զրույցում հստակեցրել է՝ արտգործնախարարի սառը դիրքորոշումը զարմանալի չէր, որովհետև Փաշինյանն Իրանի հետ դիվանագիտական բոլոր կետերը կազմաքանդել է։ «Եթե ՀՀ-ի հեչ պետքը չի, Իրանն ինչո՞ւ պետք է պրոհայկական դիրքերից խոսի: Ավելին՝ Իրանը ՀՀ-ին տարածաշրջանում ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ է ընկալում: Այսպես ասեմ՝ առանձնակի տաղանդ է պետք բարեկամ երկրների հետ հարաբերությունները փչացնելու համար»,- մեկնաբանել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ