Ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

կրակային

Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։

Մարտավարական բարդ պայմաններում զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

--00--ԱԹ