Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

․

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ինտերնետ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը:

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հայտարարությունում:

--00--ԱՀ