Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող այլ հարց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու Փաշինյանի հայտարարությանը, որ գերիների հարցը ցավոք հնարավոր չի եղել լուծել։ Գրառումը՝ ստորև․

«Ինչո՞ւ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ (անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։

Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որեւէ այլ հարց։ Ալիեւը ինչպես ուզում է եւ կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել»։

--00--ԱՀ