1.5 տարի առաջ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչ է լինելու Արցախում և ինչի տակ են մտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում պատմում է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին։

Մինասյանի խոսքով՝ Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հռոմում՝ սփյուռքահայ բարերարի երաշխավորությամբ, որը ներկա է եղել այդ խոսակցությանը:

Ըստ Մինասյանի Նիկոլ Փաշինյանը քրեական գործերը առկախել է Արայիկ Հարությունյանի վրա և առաջարկել է համագործակցություն, որի հիմքում Արցախն էր.

«1.5 տարի առաջ եղել է հանդիպում, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Նրանք խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, որովհետև 1.5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչ է լինելու Արցախում և ինչի տակ են իրենք մտնում, պատմել է այն, ինչ տեղի է ունենում այսօր»,- նշում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00--ԱՀ