Տիգրան Կարապետյանը հրաժարվում է մանդատից

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News  

Տիգրան Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրաժարվում է մանդատից:

«Հարգելի Սյունեցիներ,

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ:

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:

--00--ԱԹ