Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար:

70 կգ քաշայինԱրման Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 74 կգ Հրայր Ալիխանյանը համառ պայքարում զիջել է մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:

Վազգեն Թևանյանը մեկնարկային 2 գոտեմարտերում շանս չտվեց մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ  Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով:

Դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ:

--0--ԿԿ