Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

․

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը մրցեց մոլդովացի Դոնիոր Իսլամովի հետ և շատ արագ առավելության հասավ 9:0 հաշվով:

Ավելի ուշ Եվրոպայի չեմպիոն տիտղոսի համար կպայքարի Հայաստանի Մալխաս Ամոյանը և բրոնզե մեդալի համար կմրցի Կարապետ Չալյանը:

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

--00--ԱՀ