Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանի պարգևատրման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Screenshot_1

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն, ինչպես արդեն հայտնել ենք, առաջին մեդալն է նվաճել։

Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Ճապոնիայի ներկայացուցչից՝ 5-3: Կիսաեզրափակչում, սակայն, Արմանը 0-7 հաշվով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Անդրեասյանի պարգևատրման արարողության տեսանյութը։

--00—ՅՄ