Շիրակից կամավորագրվածները թուրքերի շրջափակման մեջ են․ որձ տղու նման պահում են սահմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Շիրակցի կամավորականներն այս պահին Արցախում շրջափակման մեջ են։ Նրանց թվում է նաև Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի եղբորորդին է։

24News-ի հետ զրույցում Նիկոյանն ասաց, որ իր եղբորորդու հետ վերջին անգամ մեկ ժամ առաջ է խոսել, կամավորականները մարտական են տրամադրված, և իրենց հանձնարարված դիրքերից մեկ միլիմետր հետ չեն գնացել։

«Որձ տղու նման, հզոր զինվորի նման իր ընկերների հետ դիրքերում կանգնած է, չեն նահանջում։ Պահում են մեր հայրենիքի՝ իրենց հանձնարարված հատվածը»,-ասաց Նիկոյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուրեր էին շրջանառվում, թե մոտ 20 շիրակցի կամավորականներ գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։ Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ