Նիկոլի ասածը բլեֆ էր, արտահերթ ընտրությունները երկիրը կտանեն նոր ցնցումների. Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Թույլ տվեք կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ հայտնի է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, որովհետև վերջին երեք տարիների ընթացքում որևէ բան չի եղել, որ Նիկոլ Փաշինանն ասի ու դա այդպես էլ լինի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններով վարչապետ Փաշինյանը ելք է փնտրում ոչ թե պետության կամ ժողովրդի համար, այլ բացառապես իր անձի համար՝ հաշվի չառնելով անգամ թիմակիցներին: Նիկոյանի պնդմամբ՝ ստեղծված առանց այն էլ լարված և պառակտված հասարակական մթնոլորտում գնալ արտահերթ ընտրությունների նշանակում է երկիրը տանել նոր ցնցումների և նոր բախումների, ի դեպ, ինչի մասին դիպուկ և իրավացիորեն խոսեց նաև ՀՀ առաջին նախագահը:

«Գործող իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ ասել է պետություն և ինչպես է այն կառավարվում, նրանց ամեն օր մնալը իշխանությանը կորուստ է մեր պետության համար և նրանք օր առաջ պետք է հեռանան»,-նշել է ԱԺ նախկին նախագահը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ