Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին վայրերում սպասվում է մառախուղ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

մառախուղ

Հանրապետությունում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

ԱԻՆ

Երևանում դեկտեմբերի 14-ի և 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

ԱԻՆ
 

  --00—ՄՀ