Միակ անշարժ գույքը, որին մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Շենգավիթի բնակարանն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ զրույցի ձևաչափի շրջանակում անդրադարձել է իր ընտանիքի հետ կապված ստահոդ լուրերի տարածմանը: 

«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում նաև իմ ընտանիքի անդամների մասին, իբր երեխաներս Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին՝ առավել ևս պատերազմի մեկնարկից մինչ օրս, իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։

Արդեն ամենօրյա լրահոսի մաս են դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունները, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք։ Մինչդեռ, պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է», - ասել է վարչապետը և հավելել, որ լուրեր են տարածվում իր ընտանիքի հարստությունների մասին, մինչդեռ, հրապարակված միջոցներից բացի, ուրիշ միջոցների իր ընտանիքի չունի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԼՄ